Հուլիսի 27-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս` թմրանյութ պատրաստելու եւ պահելու կասկածանքով Ջիվանու փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկից բերման են ենթարկել նախկինում դատապարտված, 40-ամյա Մանվել Թ.-ին եւ 44-ամյա Արայիկ Հ.-ին:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Ոստիկանության մամուլի ծառայությունից, զննությամբ Մանվել Թ.-ի տնից հայտնաբերվել է 5 մլ ծավալով ներարկիչ` կարմրավուն լուծույթով, 1.5 լ եւ 0.5 լ պլաստմասե տարաներ` հատակին դեղնավուն լուծույթով, 1.5 լ տարա` սպիտակավուն նստվածքով եւ օգտագործված 3 ներարկիչ:
Մանվել Թ.-ն հայտնել է, որ ինքը թմրամոլ է, իսկ տարաների պարունակությունը «Սեդալգին Նեո» դեղամիջոցից թմրամիջոց ստանալու պրեկուրսորներ են:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: