News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ապրիլի 22-ին, ժամը 10:00-ին «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հետ համատեղ, կրթօջախի հարակից տարածքում կազմակերպում է ծառատունկ: ԵԿԱ անդամները եւ կրթահամալիրի սաները կտնկեն խորհրդանշական թվով 45 ծառ նվիրված Երկրի օրվա 45-րդ ամյակին: Միջոցառման սկզբում կազմակերպվելու է կրթական սեմինար, որտեղ կներկայացվի Երկրի օրվա խորհուրդը եւ պատմությունը, ինչպես նաեւ Հայաստանի կենսաբազմազանությունը:

Առաջին անգամ Երկրի օրը նշվել է 1970 թ.-ին: Երկրի օրվա նպատակն է բարձրաձայնել եւ իրազեկել հանրությանը միջազգային բնապահպանական օրակարգի վերաբերյալ, իրականացնել տարաբնույթ միջոցառումներ եւ նպատակային գործունեություն ուղղված գլոբալ խնդիրների (կլիմայի փոփոխություն, կայուն զարգացում եւ այլն) լուծմանը: Այս տարի Երկրի օրը իրականացվում է «Մեր հերթն է առաջնորդելու» կարգախոսի ներքո:

Երկրի օրը համակարգվում է Երկրի օրը ցանցի կողմից, որի գործընկերն է 2010թ.-ից նաեւ «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ