News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Գերմանիայում սկսվել է Աուշվից համակենտրոնացման ճամբարի նախկին վերակացուի նկատմամբ դատական գործընթացը։ Այս մասին հայտնում է Sky News-ը։

93-ամյա Օսկար Գրենինին մեղադրում են ավելի քան 300 հազար մարդու սպանության մեջ։ 1944թ. ճամբար էր ժամանել հրեաներ տեղափոխող 137 գնացք։ Նրանցից 300 հազարը հետագայում գազի խցիկներում սպանվել էր, գրում է Gazeta-ն։

Ավելի վաղ նացիստական համակենտրոնացման ճամբարների կալանավորների ժառանգները դատի էին տվել Ֆրանսիայի ազգային երկաթուղիներ ընկերությանը 2-րդ համաշխարհային պատերազմի տարիներին Աուշվից եւ Բուխենվալդ ճամբարներ հրեաներ տեղափոխելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ