Ոստիկանության Էրեբունու բաժնում, ապրիլի 7-ի առավոտյան մի քաղաքացի հաղորդում էր տվել, որ գիշերը, ժամը 3-ից 4-ն ընկած ժամանակահատվածում, «Ռոսիա» տոնավաճառի դիմացի կանգառում ոմն Միշո բացահայտ հափշտակել է իր մատանին, ժամացույցը, 8.000 դրամը, բջջային հեռախոսը եւ դիմել փախուստի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Միշոն 32-ամյա Միխայիլ Հ.-ն է, ով ապրիլի 20-ին, ժամը 18-ին, Մ. Խորենացու փողոցից բերման է ենթարկվել բաժին:
Միխայիլ Հ.-ն ձերբակալվել է:
Կատարվում է քննություն: