Ապրիլի 19-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Արմավիրի բաժին էր հրավիրվել 1991 թ. ծնված Միշա Օ.-ն եւ հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, համագյուղացին` 18-ամյա Արթուր Մ.-ն, մուտքի դուռը բացելով՝ իր բնակարանից գողացել է մետաղյա վզնոց` կախազարդով, այնուհետեւ տեսնելով իրեն եւ կնոջը, փորձել է դիմել փախուստի, սակայն բռնվել է իրենց կողմից եւ վերադարձրել գողոնը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Արթուր Մ.-ն Սարդարապատ գյուղում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել:
Նախապատրաստվում են նյութեր: