News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հրանտ Դինքի սպանության գործով կալանված 3 ոստիկաններին ազատ արձակելու միջնորդությունը դատարանը մերժել է։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Ստամբուլի հաշտարար գործերով 1-ին դատարանի կողմից Դինքի սպանության գործով կալանված 3 ոստիկաններին ազատ արձակելու միջնորդության մերժման հիմնավորման մեջ նշվել, որ հիշյալ ոստիկանները տեղյակ են եղել Հրանտ Դինքի դեմ նախապատրաստվող մահափորձին, սակայն թաքցրել են այդ տեղեկությունը։

Նշենք, որ 2014-ի հոկտեմբերին Թուրքիայի արդարադատության նախարարությունը հավանություն է տվել՝ դատական գործեր հարուցել Դինքի սպանության ժամանակ կարեւոր պաշտոններ զբաղեցնող 9 չինովնիկի նկատմամբ, որոնց թվում են Ստամբուլի նահանգային նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերրահը, հետախուզության վարչության նախկին պետ Ահմեդ Իլհան Գյուլերը, Ստամբուլի նահանգապետի նախկին տեղակալ Էրգյուն Գյունգյորը եւ այլք։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ