Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 21-ին, ժամը 11.50-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Էրեբունի փողոցում` կահույքի խանութի մոտակայքում կայանված տրոլեյբուսի մեջ, հայտնաբերվել է մարտկոցանման կասկածելի սարք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը եւ ՃԿԱԿ օպերատիվ խումբը: