News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մարդիկ ցանկացած կոմերցիոն կազմակերպության ամենամեծ հարստությունն են: Այս մասին, Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում` «Բիզնես, որն ունի առաքելություն» ծրագրի շրջանակներում իր դասախոսության ժամանակ հայտարարել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Նա ուսանողներին ներկայացրել է ընկերության բիզնեսի զարգացման հաջողակ ռազմավարության, բջջային ցանցի տեխնիկական զարգացման, մարքեթինգային ռազմավարության եւ ընկերության կորպորատիվ պատասխանատվության օրակարգին առնչվող թեմաները:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը ՎիվաՍել-ՄՏՍ-ի օրինակով փաստել է, թե որքան կարեւոր է երիտասարդ մասնագետների դերը ցանկացած կազմակերպության զարգացման եւ հաջողելու գործում:

«Մարդիկ ցանկացած կոմերցիոն կազմակերպության ամենամեծ հարստությունն են: Առանց որակյալ մասնագետների անհնար է բջջային կապի որակյալ ծառայությունների մատուցումը: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործառնական գործունեության առաջին իսկ օրվանից աշխատանքի է հրավիրել նորավարտ ուսանողների` նրանց հնարավորություն տալով սկսել կարիերան եւ ձեռք բերել անհրաժեշտ փորձը զրոյից` սկսելով աշխատանքը համաշխարհային տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից մեկի` հեռահաղորդակցության ոլորտում»,-նշել է Ռալֆ Յիրիկյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ երկրների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ...
3-րդ տարին շարունակ ատելության խոսքն ու եթերում բացասական բովանդակությունն էականորեն պակասել է. Տիգրան Հակոբյան
Շարունակում ենք բախվել ատելության խոսքի հետ, ապատեղեկատվության հետ...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
Մենք անցած տարի ֆիքսված կապ անցկացրինք Իջևանում՝ որպես մարզերում ցանցի ընդլայնման ծրագրի մի մաս...
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
Ամենաշատ