News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Դերասան Վարդան Պետրոսյանի գործով մեղադրողն այսօր՝ ապրիլի 21-ին, Վերաքննիչ դատարանում պահանջեց բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռը, եւ ավելի խիստ պատիժ նշանակել։

«Առաջին ատյանի որոշումը պատժի մասով անհիմն է, քանի որ շատ մեղմ պատիժ է նշանակված: Ամբաստանյալը հանցավոր ինքնավստահություն է ցուցաբերել՝ մեքենան վարել է արագ եւ հեռախոսով է խոսել, ինչը դատարանի կողմից ոչ մի ուշադրության չի արժանացել: Ավտովթարը ծանր հետեւանքներ է առաջացրել, ինչի համար առավել խիստ պատիժ է նախատեսվում»,-ասաց նա:

Ավտովթարից տուժած կողմի՝ Հակոբյանների փաստաբան Ռուբեն Բալոյանը եւս միջնորդեց բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը եւ դերասանին 6 տարով ազատազրկել եւ 3 տարով զրկել վարորդական իրավունքից, նաեւ բավարարել Տաթեւիկ Հակոբյանի բուժման ծախսերի փոխհատուցման մասով քաղհայցը:

Փաստաբանը նաեւ նշեց, որ չնայած Վարդան Պետրոսյանը 20 000 դոլար է տվել Հակոբյաններին, սակայն դա որպես օգնություն են տվել, այլ ոչ թե վնասի փոխհատուցում եւ այժմ պարտավոր են վճարել Տաթեւիկի բուժման ծախսերը:

Փաստաբանի ասածները վրդովեցրին դահլիճում նստած՝ Վարդան Պետրոսյանի հարազատներին, նրանք սկսեցին տեղից բողոքել: Դատավորը նախազգուշացրեց, որ նիստին գտնվողները չաղմկեն:

Տուժողի իրավահաջորդներ Արթուր Հակոբյանն ու Նաիրա Հայրապետյանը նույնպես վրդովեցին:

«Էս համբալներն ասում են, որ օգնություն են ցուցաբերել, ես պատրաստ եմ իրենց ամեն սպանված երեխու համար 50 հազար դոլար վճարել: Էրեխեքիս սպանել են, հետո էլ ասում են՝ լավություն են արել»,- վրդովված ասաց Արթուր Հակոբյանը:

Նաիրա Հայրապետյանն էլ դատարանին ներկայացրեց ձայնասկավառակ, որտեղ իրենց եւ Վարդան Պետրոսյանի հարազատների հանդիպման ձայնագրությունն էր: Նա նշեց, որ դա ապացույց է, որ Վարդան Պետրոսյանի հարազատները գումարը տվել են գերեզմանի ծախսերի համար, այլ ոչ թե վնասի փոխհատուցման համար:

Դատական նիստն ընդմիջվեց:

Հիշեցնենք, որ 2013 թվականի հոկտեմբերի 20-ին, ժամը 21:20-ին, Եղվարդ-Երեւան մայրուղու 32-րդ կմ-ում երկու ավտոմեքենա իրար են բախվել: Պատահարի հետեւանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, այդ թվում՝ դերասան Վարդան Պետրոսյանը: Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել են: Փաստի առիթով հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով: Վարդան Պետրոսյանը ձերբակալվել էր: Դատաքննությունը սկսվեց 2014 թվականի մարտի 12-ին: Հայաստանի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2015թ. հունվարի 29-ին մեղավոր ճանաչեց Վարդան Պետրոսյանին՝ նրան դատապարտելով 5 տարի ժամկետով ազատազրկման:

Դատախազը եւ տուժող կողմը բողոքարկել են առաջին ատյանի որոշումը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորները սպանել ու խեղել են ավելի քան 200 մարդու
Նշվում է, որ հրապարակված 134 դատական ​​վճիռներից երեքից երկուսի դեպքում որպես մեղմացուցիչ հանգամանք է հաշվի առնվել պատերազմին մասնակցությունը...
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից.  Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Երիտասարդի խոսքով՝ հայտնաբերվածը կրիստալ է, որը ձեռք է բերել անձնական օգտագործման համար…
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ս.Ի.-ն, զանգվածային անկարգությունների մեկ այլ մասնակցի հետ նախնական համաձայնությամբ, և Դ․Ի.-ն...
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Ավելի վաղ Սուրեն Պետրոսյանը տեղափոխվել էր Ոսկեպար գյուղ և մեկուկես ամիս էր ինչ ապրում էր այնտեղ…
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության…
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում. Ժամը 10։55-ի...
Ամենաշատ