News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի Falcon 50 օդանավի հետ կապված միջադեպի պատճառը, որի պատճառով հետաձգվել էր ապրիլի 17-ին նրա Վատիկան կատարելիք այցը, սուրճն է եղել, որը երկրորդ օդաչուն թափել է օդանավի կառավարման վահանակի վրա:

Reuters-ի փոխանցմամբ, նման եզրակացության են եկել Սերբիայի քաղավիացիայի վարչության քննիչները, որոնք ուսումնասիրում են տեղի ունեցածի հանգամանքները:

Ապրիլի 17-ին Վատիկան թռչող Նիկոլիչի օդանավը ստիպված է եղել վերադառնալ Բելգրադ: Նշվում էր, որ պատճառը օդանավի շարժիչներից մեկի խափանումն է եղել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Քննիչները պարզել են, որ շարժիչն անջատելու պատճառը երկրորդ օդաչու Բոյան Զորիչի գործողություններն են եղել: Ըստ քննիչների, նա սուրճը թափել է կառավարման վահանակի վրա, ապա սկսել է սրփել այն ու այդ պահին պատահաբար սեղմել է վթարային կոճակը: Արդյունքում անջատվել է ինքնակառավարման ռեժիմը, եւ օդանավը սկսել է կտրուկ կորցնել բարձրությունը»:

Փորձառու առաջին օդաչուին որոշակի ժամանակ է անհրաժեշտ եղել, որպեսզի ուղղի օդանավը եւ բարեհաջող վայրէջք կատարի Բելգրադի Նիկոլա Տեսլայի անվան օդանավակայանում:

Սերբիայի քաղավիացիայի վարչության որոշմամբ, երկրորդ օդաչուն ժամանակավորապես զրկվել է օդանավ վարելու իրավունքից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ