ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան (Մ8) միջպետական նշանակության ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում տեղի է ունեցել քարաթափում:
Ճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Լոռու ճանապարհաշինական ընկերության շինարարներն այս պահին կատարում են ճանապարհի մաքրման աշխատանքներ:
Հիշեցնենք, այսօր առավոտյան ժամը 6:00- 7:00-ի սահմաններում, Գորիս-Կապան (Մ2) միջպետական նշանակության ավտոճանապարհի 246-247-րդ կմ հատվածում եւս տեղի է ունեցել քարաթափում: