News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարից տուժած Հակոբյանները Տաթեւիկ Հակոբյանի բուժման համար քաղհայց են ներկայացրել, քանի որ ցանկանում են գումարը ստանալ առձեռն։ Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, ՀՀ Վերաքննիչ դատարանում հայտարարեց դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբանը՝ Նիկոլայ Բաղդասարյանը։

 «Մենք բազմիցս ասել ենք, որ չենք հրաժարվում վճարել Տաթեւիկի բուժման համար։ Մենք առաջարկեցինք, որ Տաթեւիկը հետազոտություն անցնի «Գրացիա» կենտրոնում, որպեսզի հասկանանք՝ ինչքան գումար եւ ժամանակ կծախսվի նրա բուժման համար, բայց Տաթեւիկը չանցավ այդ հետազոտությունը։ Նրանց գումարը առձեռն էր պետք, այլապես այդ ամբողջ գումարը ապահովագրական ընկերությունը փոխանցելու էր»,-ասաց նա։

Տուժողի իրավահաջորդներ Արթուր Հակոբյանն ու Նաիրա Հայրապետյանը վրդովեցին փաստաբանի ասածից եւ տեղից բացականչեցին. «Սուտ է ասում»։

Նիկոլայ Բաղդասարյանը նաեւ նշեց, որ Վարդան Պետրոսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, քանի որ մեղադրանքը հիմնված է հորինված փաստերի վրա, որը իրականությանը չի համապատասխանում։

Նիկոլայ Բաղդասարյանի կարծիքով՝ տուժող կողմի վերաքննիչ բողոքը ե´ւ պատժի,

ե´ւ քաղհայցի մասով պետք է մերժվի։

Դատական նիստն այսօր հետաձգվեց, քանի որ տուժող կողմի  ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը այլ դատական նիստ ուներ։ Դատարանը չթույլատրեց Վարդան Պետրոսյանին իր կարծիքն արտահայտել բերված բողոքների մասին։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 5-ին։

Հիշեցնենք, որ 2013 թվականի հոկտեմբերի 20-ին, ժամը 21:20-ին, Եղվարդ-Երեւան մայրուղու 32-րդ կմ-ում երկու ավտոմեքենա իրար են բախվել: Պատահարի հետեւանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, այդ թվում՝ դերասան Վարդան Պետրոսյանը: Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել են: Փաստի առիթով հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով: Վարդան Պետրոսյանը ձերբակալվել էր: Դատաքննությունը սկսվեց 2014 թվականի մարտի 12-ին: Հայաստանի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2015թ. հունվարի 29-ին մեղավոր ճանաչեց Վարդան Պետրոսյանին՝ նրան դատապարտելով 5 տարի ժամկետով ազատազրկման:

Դատախազը եւ տուժող կողմը բողոքարկել են առաջին ատյանի որոշումը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ