News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում մանկատնից դուրս երեխաների խնամքի միջոցները սահմանափակ են։ Այս մասին ապրիլի 21-ին խորհրդարանում քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանում ՄԱԿ Մանկական գրասենյակի (UNICEF) ներկայացուցիչ Աննա Հարությունյանը։ Խորհրդակցության կազմակերպիչն է եղել USAID-ը։

«Բոլորին  հայտնի է, որ  Հայաստանում որբերի մեծ մասը մանկատներում է հայտնվում սոցիալական պատճառներով։ Այսինքն՝ երեխաներին մանկատուն են հանձնում սնունդով ապահովելու համար։ Եվ ինչ է ստացվում. երեխա պահելու  համար ծնողներին 50 հազար դրամը չի բավականացնում, սակայն պետությունը իրավասու չէ օգնել։ Իսկ երեխային մանկատուն վերցնել եւ նրա խնամքի համար 3 անգամ ավել գումար ծախսել  իրավասու է։ Դա աբսուրդ է։  Բնականաբար առաջին  հերթին ոչ փողի պատճառով, դրա մասին խոսք անգամ գնալ չի կարող, այլ այն պատճառով, որ երեխային վերցնում են ծնողներից, այնինչ պետք է ամեն գնով նրանց պահել։ Սակայն չենք կարող ժխտել, որ պետության համար կարեւոր է  հետեւել, թե այդ ծախսերը որքանով են արդյունավետ։ Այնպես որ իրավիճակը երկուստեք տրամաբանական չէ»,- նշեց Հարությունյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ