News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ալեքսանդրիայի Պապ և Սուրբ Մարկոսի Աթոռի պատրիարք, Ղպտի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Թեոդորոս Բ-ն հերքել է Հայաստան իր այցի եւ Եգիպտոսի ու Թուրքիայի դիվանագիտական վեճի միջեւ որեւէ կապի առկայությունը։ Ինչպես գրում է «Ալ Ահրամը», նա հայտարարել է, որ Հայաստան կատարվելիք այցով նա  նպատակ ունի հարգել Օսմանյան կայսրության տարածքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ 

Նշենք, որ Ալեքսանդրիայի պատրիարք Թեոդորոս 2-րդը 115 եգիպտացի լրագրողների եւ հայ էմիգրանտներից բաղկացած պատվիրակության գլխավորությամբ ժամանել է Հայաստան, որպեսզի մասնակցի Երեւանում Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին։ 

Ինչպես տեղեկացնում է լիբանանյան «Նահարնեթ» կայքը, Անտիոքի մարոնի պատրիարք Բեշար էլ Ռային նույնպես գալու է Հայաստան Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին մասնակցելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ