News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի քաղաքացիներին արգելել են հաճախակի այցելել Իրան: Haqqin.az-ը, վկայակոչելով «Ազատություն» ռադիոկայանին, գրում է, որ արգելվել է Իրան մեկնել ավելի հաճախ, քան ամիսը երկու անգամ:

Տեղեկատվության համաձայն, նախկինում Ադրբեջանի քաղաքացիները իրավունք ունեին սահմանը հատել շաբաթական մի քանի անգամ: Այժմյան արգելքի պատճառներն առայժմ հայտնի չեն:

Հիշեցնենք, որ 2009 թվականին պաշտոնական Թեհրանը միակողմ կարգով չեղյալ էր հայտարարել Ադրբեջանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը: Ընդ որում, Իրանի քաղաքացիներն Ադրբեջան մուտքի համար դեռեւս վիզայի կարիք ունեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ