News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Solar Impulse 2 ինքնաթիռը, որը թռիչքի համար միայն արեգակի էներգիա է օգտագործում, ապրիլի 21-ին վայրէջք է կատարել չինական Ցզյանսու գավառի Նանկին քաղաքում:

Ինքնաթիռի վայրէջքը հեռարձակվել է նախագծի YouTube-ի պաշտոնական ալիքով: Ինքնաթիռը, որը կառավարում է օդաչու Բերտրան Պիկարը, Նանկինի Lukou օդանավակայանում վայրէջք է կատարել Երեւանի ժամանակով 19:30-ին:

Այս կանգառից հետո ինքնաթիռը հատելու է Խաղաղ օվկիանոսը՝ կանգ առնելով Հավայան կղզիներում, այնուհետեւ վայրէջք է կատարելու Ֆենիքսում եւ Նյու Յորքում: Հաղթահարելով Ատլանտյան օվկիանոսը՝ օդանավը կանգ է առնելու Հարավային Եվրոպայում կամ Հյուսիսային Աֆրիկայում եւ վերադառնալու է Աբու Դաբի: Շուրջերկրյա ճամփորդությունը 5 ամիս կտեւի:

Solar Impulse 2-ի թեւերի երկարությունը 72 մետր է, քաշը՝ 2.3 տոննա: Օդանավի առավելագույն արագությունը 140 կմ/ժ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ