News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Եվրախորհրդարանը ո՛չ պատմության ինստիտուտ է, ո՛չ դատարան, սակայն կառույցի բարոյական պարտքն է՝ տեսակետ հայտնել այնպիսի կարեւոր տարեթվերի շուրջ, ինչպիսին է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Եվրախորհրդարանի չեխ պատգամավոր Միքայելա Սոյդրովան:

Նա նաեւ նշեց, որ կողմ է քվեարկել Հայոց ցեղասպանության բանաձեւին: «Ես ողջունում եմ Եվրախորհրդարանի՝ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու կոչը: Միաժամանակ, Եվրախորհրդարանը երկու կողմերին էլ՝ Հայաստանին եւ Թուրքիային, խրախուսում է երկկողմ հաշտեցման համար ուղիներ գտնելու հարցում»,- ասաց Միքայելա Սոյդրովան:

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Եվրախորհրդարանը ձայների մեծամասնությամբ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ ընդունեց, որում Թուրքիային կոչ է արվում 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչել, առերեսվել անցյալի հետ եւ շարունակել ջանքեր գործադրել՝ հայ եւ թուրք ժողովուրդների իրական հաշտեցման ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ