News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Աբովյանում կրքերն օր օրի շիկանում են, քաղաքապետ։ դառնալու հավակնորդների թիվը՝ ավելանում:

Մեր տեղեկություններով, չի բացառվում, որ անգամ ՀՅԴ-ն այստեղ թեկնածու ունենա՝ ի դեմս աբովյանցի Պետրոս Մեղրյանի, ով ազատամարտիկ հանգուցյալ Շահեն Մեղրյանի եղբայրն է:

Առաջադրվելու ցանկություն ունի նաեւ «Նարեկ» հեռուստաընկերության տնօրեն Սամվել Հակոբյանը: Ու թեպետ խոսվում է, որ ՀՀԿ-ի թեկնածուն կարող է լինել հայտնի Պալաչը՝ Արթուր Հարությունյանը, սակայն, մեր տեղեկություններով, այս հարցում լիակատար անորոշություն է եւ Պալաչին հավասար մկաններն է մարզում նաեւ ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավար, Հրազդայի հարկայինի պետի տեղակալ Արմեն Գրիգորյանը:

ԲՀԿ-ական Մելիք Մանուկյանի՝ Շշի Մելոյի եղբոր՝ Վարդան Մանուկյանի առաջադրումը լինելու է սիմվոլիկ՝ ՀՀԿ-ական թեկնածուից ձայն փախցնելու նպատակով:

Ինչպես հայտնի է հիմնական մրցակցությունը լինելու է մարզպետ Գուլոյանի հովանավորչությունը վայելող Վահագն Գրիգորյանի եւ ՀՀԿ-ական թեկնածուի միջեւ, թեեւ ամեն ինչ կարող է փոխվել ՀՀԿ-ի որոշումից հետո: Իսկ նախկին քաղաքապետ։ Կարո Իսրայելյանի առաջադրման ցանկության վերաբերյալ Աբովյանի ԲՀԿ-ականները պնդում են, որ Իսրայելյանն առաջադրվում է, որ հետո իր ձայները տա Պալաչին, իսկ վերջինի կողմնակիցները հայտարարում են, թե Իսրայելյանը ձայն փախցնելու համար է խաղի մեջ մտցվում:

Հստակ է մի բան, որ շատերի առաջադրման ցանկությունների մասին վերջնական հստակություն կմտցվի միայն այն ժամանակ, երբ ՀՀԿ-ն հայտարարի իր որոշման մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Կիրանցում կգործի ինֆորմացիոն կենտրոն. Կապահովենք համակարգիչներով, ինտերնետով. Աբրահամ Գասպարյան
Ժամը 16-ից սկսվելու է ակցիաների հերթական ալիքը…
Ամենաշատ