Ամերիկյան Օհայո նահանգի Լանքասթեր քաղաքում պիկնիկի ժամանակ սննդային թունավորման հետեւանքով մահացել է 1 մարդ, եւս 18-ը տեղափոխվել են հիվանդանոց: Պիկնիկը կազմակերպել էր տեղի եկեղեցու ծառայողները:
Ընդհանուր առմամբ պիկնիկին մասնակցել է 60 մարդ: Թունավորման պատճառ կարող է լինել բուտոլիզմ առաջացնող բակտերիաներով վարակված սննդի օգտագործումը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Դա ծանր թունավոր վարակիչ հիվանդություն է, որը խախտում է նյարդային համակարգը:
Նախնական տեղեկություններով, արդեն երեք մարդու մոտ ախտորոշվել է այդ հիվանդությունը. Նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: