News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայերը հանկարծ անհետացան 1915-16 թվականներին, մի քանի ամսվա ընթացքում, մի ամբողջ քաղաքակրթություն ոչնչացվեց։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է քաղաքագիտության թուրք պրոֆեսոր Չինգիզ Աքթարը՝ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկօրյա գլոբալ ֆորումի շրջանակներում։

Թուրքիայում, նրա խոսքով, ավելի շատ մարդիկ են խոսում Հայոց ցեղասպանության մասին։ «Բայց մարդիկ, այլ ոչ պետությունը։ Մեծ տարբերություն կա պետության դիրքորոշման եւ նրա մեջ, թե ինչ են մտածում եւ ուսումնասիրում Ցեղասպանության մասին շարքային թուրքերը կամ քրդերը։ Դանոր գործընթաց է որը սկսվել է 15-20 տարի առաջ։ Դա շարունակվելու է, ուստի մարդիկ այժմ չեն ընդունում պաշտոնական թեզը՝ իբր ոչինչ էլ չի եղել»,- նկատել է Աքթարը՝ հավելելով, որ իրենք ավելի շատ են ուսումնասիրում տեղի ունեցածը հայ հարեւանների, գործընկերների հետ։ «Հիշողությունը վերադառնում, հայերի մասին հիշողությունը վերադառնոմ է Անատոլիա»,- ասել է թուրք պրոֆեսորը։

Հարցին՝  վերջո կճանաչի Թուրքիան Հայոց ցեղասպանությունը, նա պատասխանել է, թե դա բարդ է ասել։ «Դա տեւական ժամանակ կխլի։ Դա հեշտ չէ։ Վերջերս հարցում էր անցկացվել, թուրքական հասարակության միայն 9 տոկոսն էր պատրաստ ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- ասել է Չինգիզ Աքթարը։

Խոսելով Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի վերջին ուղերձի մասին՝ նա նկատել է, թե ավելի լավ է դա, քան ոչինչ։ «Նախկինում այդ մասին ոչ ոք չէր խոսում։ Նրանք խոսում են ընդհանուր ցավի մասին, բայց չի կարելի համեմատել անհետացած ազգի ցավը, եւ մեկ այլ ազգի, որը եւս տառապել է, բայց դեռ շարունակում է ապրել այնտեղ։ Ինչպե՞ս կարելի է համեմատել։ Դա անտեղի է»,- ամփոփել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ