News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մենք ժամանել ենք Հայաստան, որ հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի փոխնախագահ Գալինա Կարելովան։

«Մենք բոլորս պետք է սերտենք պատմության դասերը։ Ցեղասպանության ճանաչման եւ գնահատման հարցում Ռուսաստանը երբեք չի փոխել իր դրքորոշումը։ Պատմության դասերն անհրաժեշտ է իմանալ եւ հիշել, որ ոչ նացիզմը, ոչ ֆաշիզմը, ոչ այլատյացությունը տեղ չունենան։ Մենք՝ խորհրդարանականներս պետք է ամեն ինչ անենք, որ երկրների ու ժողովուրդների միջեւ միայն համագործակցություն, խաղաղություն եւ փոխվստահություն լինի»,- ասել է Կարելովան։ Նրա խոսքով, այսօր կարեւոր է ստեղծարար գործունեությունը, կառուցողական համագործակցությունն ու երկխոսությունը։

Խոսելով հայ-ռուսական հարաբերություններից՝ Գալինա Կարելովան դրանք բնորոշել է որպես բարիդրացիական եւ բարեկամական ամենաբարձր մակարդակով։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ