News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանը միշտ եղել է այն պետությունը, որը միշտ բարձրաձայնել է ցեղասպանությունների խնդիրը, որին հետեւել են մյուսները, այդ թվում աշխարհի հզոր պետությունները։ Այդ մասին Երեւանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկօրյա գլոբալ ֆորումի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասել է նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը։ 

«Հարյուրամյակին նվիրված միջոցառումների լուսաբանման մեջ մի շատ կարեւոր փոփոխություն ենք տեսնում։ Մեր բոլոր գործընկերները, նաեւ լրատվամիջոցները շեշտը դնում են առհասարակ ցեղասպանության հանցագործության երեւույթի վրա։ Դա թույլ է տալիս պայքարը ցեղասպանության ճանաչման համար տանել ավելի բարձր մակարդակի»,- նշել է Սարգսյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը շատ է կարեւորում Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային պայքարը։ «Այսօրվա համաժողովն էլ դրան է ուղղված, եւ մենք շատ շնորհակալ ենք բոլոր գործընկերներին, որ չնայած իրենց ծանր օրակարգին, գոնե մի քանի ժամով Հայաստան են ժամանել, ինչպես օրինակ Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը։ Նրանք կարողացան գալ եւ կանգնել հայ ժողովրդի կողքին։ Ճիշտ է, այս պահին դեռ չի աշխատում «այլեւս երբեք» բանաձեւը եւ Հայոց ցեղասպանությանն այլ ցեղասպանություններ են հաջորդել, եւ 20-րդ դարը մարդկության պատմության ամենաարյունալի էջերից մեկն է դարձել»,- ասաց Սարգսյանը։ 

Նա նկատեց, որ Հայաստանը միշտ եղել է այն պետությունը, որը բարձրաձայնել է ցեղասպանությունների խնդիրը, որին հետեւել են մյուսները, այդ թվում աշխարհի հզոր պետությունները։ «Միջազգային պայքարում առաջատարի դեր խաղալու համար, իհարկե, անհրաժեշտ են մեծ ռեսուրսներ, նաեւ քաղաքական լծակներ, որոնք այդ պայքարը արդյունավետ կդարձնեն։ Մենք համոզված ենք, որ եթե մեր կողքին կանգնած է Եվրոպայի Խորհրդի գխավոր քարտուղարը, ով այսօր հստակ նշեց, որ Հայաստանի կողքին է այս պայքարում, մենք կարող ենք իրոք տեսնել արդյունքներ, որոնք կփոխեն աշխարհում այս հանցագործության նկատմամբ վերաբերմունքն ու արձագանքը»,- ասել է Վիգեն Սարգսյանը։

Նշենք, որ Երեւանում ընթանում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկօրյա գլոբալ ֆորումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։

Ֆորումի ընթացքում քննարկվելու են միջազգային իրավունքում մարդկության հանդեպ հանցագործությունների կանխարգելման միջոցների զարգացմանը, ցեղասպանությունների հետեւանքների վերացմանը եւ պատասխանատվության խնդիրներին վերաբերող հարցեր:

Նախատեսվում է խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության լիագումար նիստ, որի ընթացքում ելույթներով հանդես կգան խորհրդարանական պատվիրակությունների ներկայացուցիչներ:

Ֆորումին մասնակցում է մոտ 600 մասնակից՝ հինգ տասնյակ երկրներից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Ամենաշատ