Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Որոտանի կասկադ ՀԷԿ-ը ամերիկյան Contour Global ընկերությանը վաճառելու պայմանագրում մի շարք խմբագրական փոփոխություններ կատարելուն։ «Վերանայված պայմանագիրը կարճ ժամկետներում կուղարկի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին»,- ապրիլի 22-ին կայացած կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
«Որոտանի կասկադ ՀԷԿ»-ը կազմված է 3 էլեկտրակայանից. Սպանդարյան (76 ՄՎտ հզորությամբ), Շամբի (171 ՄՎտ) եւ Տաթեւի (157.2 ՄՎտ): Դրանց ընդհանուր հզորությունը կազմում է հանրապետությունում գեներացվող հզորության շուրջ 12%-ը:
«Որոտան կասկադ ՀԷԿ»-ի 100%-անոց բաժնետերը Հայաստանի կառավարությունն է: 2013 թվականի նոյեմբերի 27-ին հայկական կողմը հավանության արժանացրեց «Որոտանի կասկադ ՀԷԿ»-ը «Contour Global»-ին վաճառելու գործարքը, որը պատրաստակամություն է հայտնել 180 մլն դոլար ներդնել: