News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ավստրիայի եւ Գերմանիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը շատ կարեւոր է, նրանք Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եղել են Թուրքիայի դաշնակիցը եւ գիտեն, թե ինչ է եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգության» վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ տեղեկություն կա նաեւ, որ հնարավոր է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւս Ցեղասպանությունը ճանաչի: «Քաղաքական շահերը միշտ կան, բայց դրանից բացի՝ կան նաեւ համամարդակային արժեքներ: Վերջին ժամանակահատվածում այն, ինչ տեղի է ունենում, համամարդկային արժեքների գերակայության շրջանակում է, բայց քաղաքական շահերը այսօր էլ ստիպում են, որպեսզի ցեղասպանություն բառը չօգտագործեն: Ինչպես ասում են՝ ճշմարտությունը չի մեռնում, ընդամենը հիվանդանում է, այժմ ճշմարտության առողջացման փուլն է սկսվել, կան համամարդկային արժեքներ, որի շրջանակներում լինում է  ճանաչման գործընթաց եւ ինչ-որ մի պահի համամարդկային արժեքները գերակա կդառնան»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Նա շեշտեց, որ եվրոպական պետություններում համամարդկային արժեքները խորը նստվածք ունեն, եւ ինչ-որ պահի դրանք իրենց արտահայտությունը պետք է ունենան:

Նշենք, որ ապրիլի 22-ին Ավստրիայի խորհրդարանի 68-րդ լիագումար նիստը մեկնարկել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելով։  Նիստին ներկա պատգամավորները 1 րոպե լռությամբ հոտնկայս հարգել են անմեղ զոհերի հիշատակը։ Դրանից հետո Ավստրիայի խորհրդարանի 6 խորհրդարանական ուժերը համատեղ հայտարարությամբ ընդունել եւ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Ամենաշատ