News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանությունը ոչ միայն ուսումնասիրությունների թեմա է, այլ նաեւ համեմատական հետազոտությունների դեպք։ Այս մասին ապրիլի 22-ին Երեւանում «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Արեւմտյան համալսարանի պրոֆեսոր Հենրի Թերիոն։ Մասնագետի ելույթը կոչվում էր «Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման մեկ դար»։ 

Նրա  խոսքով՝ 2015թ. մեծ հետաքրքրություն է առաջ բերել, ի հայտ են եկել նոր գրքեր եւ հոդվածներ։ 2016թ. հավանաբար հետաքրքրությունը կթուլանա, եւ  հնարավոր է անգամ հոգնեցնի։ «Հաշվի առնելով դա՝  2015թ. որպես գագաթնակետ ընդունելու փոխարեն կարելի է այն դարձնել վերջնական փուլի սկիզբ, որտեղ այդ հարցը պետք է լուծվի»,- նշել է Թերիոն։

Փորձագետը հիշեցրել է, որ Թուրքիան մեծ ֆինանսական ռեսուրսներ է ներդնում իր քարոզարշավի համար։ Ժխտումը քաղաքական շրջանակներում կարեւոր տեղ է զբաղեցնում։ «Փաստն այն է, որ ժխտումը աստիճանաբար ավելի քիչ վստահության է արժանանում հենց Թուրքիայում։  Տարիների շարունակվող ժխտողականությունը հանգեցրել է նրան, որ հասարակությունն սկսել է ավելի շատ խոսել Ցեղասպանության մասին։ Նրանք, ովքեր դա ժխտում են, հոգնեցուցիչ աշխատանքով են զբաղվում, քանի որ  այդ հարցը երբեք չի մաքրվի պատմության տարեգրությունից»։

Փորձագետի կարծիքով՝ հարաբերությունների բարելավմանը պետք է նպաստեն ռեպարացիաները։ Պատմական արդարությունը պետք է վերականգնվի։ Դա հայ  բնակչության համար ծանր հոգեբանական հետեւանք է ունեցել։ «Մարդիկ զրկվեցին իրենց ունեցվածքից, հողերից, բիզնեսից, տներից, բանկային հաշիվներից։  Այդ հայկական կարողությունների հիման վրա կառուցվեց այսօրվա Թուրքիայի Հանրապետությունը։ Հայկական  համայնքի կրոնական, մշակութային եւ այլ ոլորտների ոչնչացումը ժողովրդագրական կոլապսի հետ հայկական ինքնությունը շատ փխրուն դարձրեց»,- նշեց փորձագետը։

Նա հիշեցրել է, որ  թուրքերը հայերին մեղադրում են տարածքային հավակնությունների մեջ, սակայն այդ հողը թուրքերինն է դարձել ցեղասպանության գաղափարախոսության շնորհիվ, եւ այդ հողը թուրքերին պահելը կնշանակի, որ այդ գաղափարախոսությունը շարունակվում է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ