News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Թուրքիայում մինչ օրս ցեղասպանություն բառն արտասանելը նշանակում է հանցագործություն գործել: Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկօրյա գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարել է թուրք պրոֆեսոր Չենգիզ Աքթարը:

Նրա խոսքով՝ այլեւս չկա Թուրքիա, կա Թուրքիա հոգնակի թվով, կա պաշտոնական Անկարան եւ կան մարդիկ թուրքական հասարակությունում, որոնք բոլորովին այլ կերպ են մտածում:

Պրոֆեսորը նշել է, որ այսօր Թուրքիայում գրեթե յուրաքանչյուր հրատարակչություն առնվազն մեկ գիրք հրատարակել Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Հայ արվեստի, երաժշտության, ճարտարապետության ժառանգությունը մարդիկ նույնականացնում են հայերով բնակեցված տարածքների հետ:

«Գնալով ավելի ու ավելի շատ թուրքեր ու քրդեր են հայտարարում, որ իրենք հայ են, միաժամանակ ուզում են մնալ մահմեդական կամ վերադառնում են քրիստոնեությանը: Սակայն Թուրքիայում մինչ օրս ցեղասպանություն բառի օգտագործումը հանցագործություն է համարվում ըստ երկրի Սահմանադրության 305-րդ հոդվածի: Միաժամանակ մարդկ սկսում են հասկանալ, թե ինչքան շատ բան են կորցրել հայերին ոչնչացնելով: Ես կուզենայի հիշեցնել իմ սիրելի Հրանտին (Դինքին) ում սպանեցին, արդարությունը վերականգնելու նրա ծարավը կորսված չէ, արդարությունը կվերականգնվի»,-ասել է թուրք պրոֆեսորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ