News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ճիշտ ժամանակն է, որ ոչ հայերը բարձրաձայնեն Ցեղասպանության մասին: Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ավստրիայից ժամանած հաղորդակցության գծով փորձագետ Կարմեն Բենդովսկին, որը միջազգային «Ավաազ» պորտալում խնդրագիր է նախաձեռնել՝ Հայոց ցեղասպանության ճանաչման համար:

«Արդեն մի քանի հազար ստորագրություն եմ հավաքել: Հույս ունեմ, որ մինչեւ այս տարվա վերջ կհավաքեմ անհրաժեշտ 10 հազար ստորագրությունները: Հայերը վերջին տասը տարիներին արել են այն, ինչ կարող էին՝ իրենց ձայնը լսելի դարձնելու, իրենց ողբերգությունը, պատմությունը աշխարհին հայտնի դարձնելու համար: Մեծ աշխատանք են կատարել գիտնականներն ու պատմաբանները, քիչ աշխատանք չեն կատարել նաեւ քաղաքական գործիչները: Սակայն այսօր ճիշտ ժամանակն է, որ ոչ հայերը բարձրաձայնեն Ցեղասպանության մասին»,- ասաց Կարմեն Բենդովսկին:

Նա նշեց, որ միջազգային հանրությունը վերջին օրերին մեծ աշխատանք է կատարել, մասնավորապես Ավստրիայի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ