News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը միայն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հարթությունում չէ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկօրյա գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարել է Իսրայելի բաց համալսարանի պրոֆեսոր, պատմաբան Յաիր Աուրոնը:

Երախտագիտություն հայտնելով հայերին ֆորումում Հոլոքոստը հիշատակելու համար, նա նշել է. «Ցավոք, ամոթալի է, որ մեր կոնֆերանսներում մենք երբեք չենք հիշում այլ ցեղասպանությունների մասին»:

Իսրայելցի պատմաբանի կարծիքով, հայ ժողովուրդը երկու անգամ է ցեղասպանության զոհ դարձել: «Դուք Ցեղասպանության զոհ եք դարձել, իսկ հիմա էլ դրա ժխտման զոհն եք: Ես եղել եմ Թուրքիայում եւ այնտեղ էլ եմ ասել, որ առանց Հայոց ցեղասպանության ճանաչման Թուրքիան չի կարող ժողովրդավարական երկիր դառնալ»,-ընդգծել է նա:

Պատմաբանը նշել է, որ Գերմանիան պետք է առաջին երկրներից մեկը լիներ, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ինչպես ճանաչել է հրեաների Հոլոքոստը:

«Եթե դու չես ճանաչում Հայոց ցեղասպանությունը, դու այն ժխտում ես, դու միանում ես թուրքական կողմին: Ինձ համար, այն ինչ վերաբերում է Ցեղասպանությանը, բարոյականության հարց է, ոչ թե քաղաքականության»,-նկատել է Աուրոնը:
Նա նշել է, որ Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը: «Ինչ-որ կերպ մենք նույնիսկ ժխտում ենք Հայոց ցեղասպանությունը: Իսրայելը պետք է լիներ առաջին երկիրը, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, բայց մենք դա չենք անում: Երբ մենք ժխտում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք դավաճանում ենք մեր զոհերին, որովհետեւ ես եկել եմ եզրակացության, որ ցեղասպանության ժառանգությունը մարդկային կյանքի սուրբ լինելն ու անձեռնմխելիությունն է՝ անկախ նրանից դու հայ ես, թութսի թե պաղեստինցի»,-ամփոփել է իսրայելցի պատմաբանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ