News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը պարզաբանել է, թե ինչու է ոչ նորմատիվ բառապաշար օգտագործել իր բրիտանացի գործընկեր Դեւիդ Միլիբենդի հետ զրույցի ժամանակ։

Հարցին, թե իրո՞ք նա Միլիբենդի հետ զրույցում արել է հանրահայտ «Who are you to fucking lecture me?» արտահայտությունը, Լավրովը պատասխանել է. «Այդ պինդ խոսքը ես օգտագործել եմ ոչ թե իմ անունից նրա հասցեին, այլ մեջբերել եմ մեր գործընկերոջը, որը նախօրեին ժամանել էր Թբիլիսի»։

Նկարագրած դեպքը դեպքի է ունեցել 2008թ. օգոստոսի 12-ին Վրաստանի եւ Հարավային Օսիայի միջեւ զինված հակամարտության ժամանակ։ Լավրովի խոսքով՝ Վրաստանից ժամանած դիվանագետը նախարարին ասել էր. «Ես հենց նոր Թբիլիսիից եմ եկել։ Սահակաշվիլին կարծես լուսնոտ լինի»։

«Ահա որտեղ էր այդ բառն օգտագործվել։ Իսկ Միլիբենդը փորձում էր ինձ համոզել, որ Սահակաշվիլիի հետ պետք է համաձայնության գալ»,- ասել է Լավրովը։

 «Who are you to fucking lecture me?» արտահայտությունը ռուս նախարարը մեկնաբանել է իբրեւ «գլխիս քարոզներ մի՛ կարդա»։

Դեւիդ Միլիբենդը գլխավորում էր Բրիտանիայի արտաքին գործերի գերատեսչությունը 207-2010թթ.։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ