News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Sputnik», «Էխո Մոսկվի» եւ «Խոսում է Մոսկվան» ռադիոկայաններին տված հարցազրույցում պատմել է այն մասին, թե ինչպես է Մոսկվան հիասթափվել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից:

«Ես չէի ցանկանա անձնավորել, բայց շատ հույսեր ունեի, եղավ նաեւ Նոբելյան խաղաղության մրցանակ: Դրան հետեւեցին շատ պատերազմներ, ընդ որում լրիվ անտրամաբանական պատերազմներ»,-ասել է Լավրովը:

Լավրովի խոսքով՝ Ռուսաստանն առաջարկել է «Իսլամական պետությունը» ներառել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ահաբեկչական խմբավորումների ցանկում, բայց ամերիկացիները կտրականապես դեմ արտահայտվեցին՝ հայտարարելով, որ «ԻՊ»-ն ընդամենը «Ալ Կաիդայի» ստորաբաժանում է:

«Դրա հետեւում շատ պարզ բացատրություն կա. Նրանք չեն ուզում խոստովանել, որ «ԻՊ»-ն հայտնվել է Իրաքում, եւ հատկապես, Լիբիայում ու Սիրիայում իրենց գործողությունների հետեւանքով»,-ամփոփել է Լավրովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ