News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Washington Post թերթը ներկայացրել է 4 ամերկացու՝ ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի, ինչպես նաեւ Հալեպի հյուպատոսի եւ երկու քարոզիչների պատմությունները, ովքեր գտնվել են Օսմանյան կայսրությունում: Պատմությունները վերցված են Ամերիկյան «Քարնեգի» կենտրոնի Կովկասի եւ սեւծովյան տարածաշրջանի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալի «Մեծ աղետ. հայերն ու թուրքերը Ցեղասպանության ստվերի տակ» գրքից: Հոդվածում ասվում է.

«Դատելով ամեն ինչից՝ Օբաման ուրբաթ օրը չի արտաբերի «ցեղասպանություն» բառը: Պատմաբանների մեծ մասը համակարծիք է 1915թ. ապրիլի հալածանքների մասշտաբների վերաբերյալ: Դրանց ինչպես հիշատակել դրանք՝ տասնամյակներ շարունակ ուղեկցվում է վեճերով եւ արմատացած չարությամբ:

Օբաման միակը չէ, ով խուսափում է «Ց» տառով սկսվող եզրույթից: Նրա պես են վարվում շատ համաշխարհային առաջնորդներ, այդ թվում՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի-Մունը:

Սակայն ժամանակ է եղել, երբ միջազգային հանրությունը ավելի շատ վստահություն է դրսեւորել: Դա մասնակիորեն վերաբերում է նաեւ ԱՄՆ-ին. 1915թ. իրադարձությունների մասին առաջինը սկսեցին հայտարարել հենց ամերիկացիները, ովքեր գտնվել են Օսմանյան Թուրքիայում: Որոշները նույնիսկ հայերի ջարդն անվանել են Գերմանիայի եւ նրա դաշնակիցների դեմ պատերազմի մեջ ներգրավվելու ԱՄՆ-ի բարոյական արդարացում:

Դաժանություններն իրագործվել են ոչ միայն հայերի նկատմամբ: 1914-22 թթ. Օսմանյան կայսրությունում, ընդհանուր առմամբ, տարբեր գնահատումներով մոտ 5 մլն մարդ է զոհվել:

Ներկայացնում ենք նոր 4 ամերիկացիների վկայությունները.

Օսմանյան կայսրությունում ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուն պետքարտուղար Ռոբերթ Լենսինգուին ուղղված իր ճեպագրում 2015թ. հուլիսի 10-ին գրում է.

 «Հայերի հանդեպ հետապնդումները աննախադեպ չափերի են հասել։  Առավել հաճախ շրջաններում, որտեղ ցանկացած ռազմական գործողություն քիչ հավանական է՝ ոչ հասարակության կամ ֆանատիկոսների պահանջով, սակայն Կոստանդնուպոլսի՝ ռազմական անհրաժեշտության բացատրություններով դրդված կամայական որոշումներով:

Մահմեդական եւ հայկական համայնքները խաղաղ են ապրելիս եղել, սակայն հայ կամավորները՝ շատերը ռուսահպատակ, Կովկասում պատերազմել են ռուսական բանակի հետ, իսկ մյուսները ռուսներին օգնել են իրենց նվաճումներում… Թուրքերը դաժան վրեժ կազմակերպեցին: Հետապնդվողների մեծ մասը անմեղ են օսմանյան կառավարության առաջ եւ հավատարիմ վերջինիս:

Կոստանդնուպոլսի հրամանները ամենուր միատեսակ կերպով չէին իրագործվում: Որոշ շրջաններում հայերին թույլ էին տալիս լքել իրենց տները: Մյուսներում, - գրում է Արեւելյան Անատոլիայում ամերիկացի հովիվ Հենրի Ռիգսը «տղամարդիկ հազվադեպ էին կենդանի լքում շրջանը»: Տարբեր վկայություններով՝ տղամարդկանց եւ 12-ից բարձր տարիքի տղաներին սպանում էին: Կանայք եւ երեխաները տառապում էին եւ ուղեկցորդ պահակ-զինվորներից, եւ քրդական ավազակախմբերից: Շատերը մահանում էին առաջին իսկ օրերին՝ հյուծվածությունից:

«Թե ինչ էր կատարվում կանանց հետ, երբ հարձակվողները գիտեին, որ նրանց ոչինչ չի սպառնում, պատմելու անհրաժեշտություն չկա: Բավական է միայն խոսել Եփրատ գետի ափին բազմաթիվ ինքնասպանությունների մասին: Թեեւ իրենց ուղեկցորդ պահակներից սպրդած եւ մեզ մոտ ապաստան գտած կանայք սարսափելի մանրամասներով պատմում էին իրենց հետ կատարվածի մասին»:

Մեկ այլ ամերիկացի միսիոներ Մերի Հեֆրամը քայլել է Կենտրոնական Անատոլիայի Սեբաստիա քաղաքի մի խումբ հայերի հետ.

«Ամենուր, որտեղ աչքդ կտրեր, սողում էին սայլերով լծված եզներ: Ճանապարհին ժամերով չկար ջրի ոչ մի կաթիլ, արեւն ուժգին այրում էր։ Թույլերն ընկնում էին, մենք տեսնում էինք նախորդ օրվա մահացածներին։ Դաշտերում աշխատող քրդերը մշտապես հարձակվում էին: Ես մեր սայլակում հնարավորինս շատ մարդ էի վերցնում, եւ մեր աշակերտները՝ տղաներն ու աղջիկները, իրենց հերոսաբար էին պահում: Մի աղջիկ մեռած մորից վերցրել էր երեխային եւ նրան գրկելով քայլել մինչ երեկո: Մյուսը տանում էր մահացող կնոջը՝ մինչեւ վերջինս կմեռներ» ։

Հալեպում ԱՄՆ-ի հյուպատոս Ջես Ջեքսոնը 1916թ. սեպտեմբերի հեռագրում գրում է, թե ինչ է տեսել քիչ հեռու գտնվող քաղաքում:

«Տպավորությունը, որ թողնում է Մեսքենեի հսկայական հարթավայրը, հարուցում է խղճահարություն և ցավ: Իմ տրամադրության տակ գտնվող տվյալները թույլ են տալիս ենթադրել, որ այնտեղ կամ սովից, կամ զրկանքներից, կամ աղիքային հիվանդություններից եւ տիֆից մահացած ավելի քան 6 հազար հայ է թաղված: Կանայք, երեխաներ եւ ծերեր»:

Նրան հանդիպած կենդանի հայերին նա անվանում էր «կենդանի ուրվականներ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Ամենաշատ