News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ապրիլի 24-ի միջոցառումները կարեւոր են ոչ միայն Հայաստանում, այլեւ Թուրքիայում: Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ZAMAN պարբերականի ֆոտոլրագրող Սելլահաթին Սեւին՝ ավելացնելով, որ Վատիկանում Հռոմի Ֆրանցիսկոս պապի մատուցած պատարագը նպաստեց, որպեսզի միջազգային հասարակությունը ավելի շատ խոսի Հայոց ցեղասպանության մասին:

«Պապի հայտարարությունը նպաստեց, որ հասարակության մի քիչ ավելի մեծ հատված լսի եւ խոսի Հայոց ցեղասպանության մասին, որովհետեւ բոլոր թերթերը գրեցին այդ մասին: Հասարակության օրակարգում այս օրերին ավելի շատ է Հայոց ցեղասպանության հարցը, քանի որ 100-րդ տարելիցն է»,- ասաց ֆոտոլրագրողը՝ նշելով, որ Թուրքիայի քաղաքացիների կարծիքները Ցեղասպանության մասին տարբեր են:

Լրագրողների հարցին, թե ինչու է Թուրքիան որոշել Գալիպոլիի ճակատամարտի 100-րդ տարելիցը նշել հենց Ապրիլի 24-ին, թուրք ֆոտոլրագրողը նշեց, որ իրենց իշխանությունները փորձել են հավասարակշռել համաշխարհային ուշադրությունը: 

«Հաշվի առնելով Հայաստանում տեղի ունեցող միջոցառումները եւ համաշխարհային ուշադրությունը՝ որոշեցին փոքր-ինչ հավասարակշռել: Կարծում եմ՝ պետք չէ շատ մեծ կարեւորություն տալ դրան, քանի որ այնպիսի մարդիկ են գնալու Թուրքիա, որոնք որեւէ ճակատագրական նշանակություն չեն կարող ունենալ. ի վերջո, ամենակարեւոր հյուրը՝ Օբաման, այս պահին ոչ Թուրքիայում է, ոչ Հայաստանում»,- ասաց Սելլահաթին Սեւին՝ մտահոգություն հայտնելով, որ Թուրքիայի համար ամենամեծ անակնկալը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայաստանյան այցն է:   

«Չեմ կարծում, որ Հայաստան գալուց հետո Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերությունները կփչանան, միմյանց հետ շատ լուրջ տնտեսական կապերի մեջ ենք, պարզապես Թուրքիայի համար սա անակնկալ էր»,- ասաց ֆոտոլրագրողը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ