News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ԱՄՆ մի շարք ազդեցիկ կոնգրեսականներ եւ սենատորներ հավաքվել են Կապիտոլիումի բլրի վրա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար։ Այս  մասին տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը Վաշինգտոնից։

Ինչպես իր ելույթում հայտարարել է Ֆրենկ Փալլոնեն, որը միջոցառման ավարտին ամերիկյան պատվիրակության կազմում մեկնել է Հայաստան՝ մասնակցելու ապրիլի 24-ին նվիրված միջոցառումներին, անցյալում ԱՄՆ պատմության մեջ եղել են դեպքեր, երբ Ցեղասպանությունը ճանաչվել է ինչպես ԱՄՆ նախագահների, այնպես էլ Կոնգրեսի կողմից։

«Այդ ճանաչումը շատ կարեուր հարց է ոչ միայն մեր երկրի, այլ նաեւ Թուրքիային հստակ մեսիջ ուղարկելու համար»,- հայտարարել էՓալոնեն։

Կոնգրեսական Ռոբերտ Դոլդը հիշեցրել է, որ Հայոց ցեղասպանությունը, որը մարդկության դեմ գործած ամենավատ հանցագործությունն է, բացասական հետք է թողել մարդկության պատմության մեջ։ Ռոդ Այլենդի սենատոր Ջեք Ռիդը նշել է ԱՄՆ զարգացման մեջ հայերի ունեցած ներդրումը։

«Մենք կշարունակենք օգնություն ցույց տալ Հայաստանի զարգացմանն ու ամրապնդմանը»,- հայտարարել է սենատորը՝ նշելով, որ  մայիսի 7-ին իր հրավերով ԱՄՆ սենատում ելույթ կունենա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը։

Մինեսոտայի սենատոր Էմի Քլոբուչարնը առաջարկել է հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակը։

«Եկեք հիշենք բոլոր ամուսիններին, եղբայրներին, որոնք ստիպված էին կռվել պատերազմում, եւ այլեւս չվերադարձան, բոլոր կանանց, աղջիկներին եւ քույրերին, որոնց բռնաբարեցին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան
Այցի ընթացքում նա նաև խորհրդակցություններ է անցկացրել տեղահանված անձանց սոցիալ-հոգեբանական ծառայություններ մատուցող հասարակական...
Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին
Ավրորա քաղաքում դեսպանը հանդիպել է քաղաքապետ Մայք Քոֆմանին։ Լինելով Կոլորադոյի ամենահայաշատ...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը՝ շեշտելով, որ...
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Ամենաշատ