News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հռոմի Պապի հայտարարությանը հետեւած Թուրքիայի բացասական արձագանքը վկայում է, որ Անկարան պատրաստ չէ ճանաչել Հայց ցեղասպանության փաստը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ ապագա ունեն հայ-թուրքական հարաբերությունները, եթե հաշվի ենք առնում, որ Թուրքան ժխտում է Ցեղասպանության փաստը։

 «Ցավոք սրտի, Թուրքիան չի գիտակցում, որ Ցեղասպանության ճանաչումն իր օգտին է, եւ դա բխում է ոչ միայն կառավարության, այլ նաեւ ժողովրդի շահերից։ Ռեջեփ Թայիփ Էրդոանի արձագանքը վկայում է, որ պաշտոնական Անկարան սխալ ճանապարհով է գնում։ Ցավոք, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Թուրքիան զիջել է Ադրբեջանին՝ անհնար դարձնելով հետագա իր զարգացման հնարավորությունը»,- ասել է Ռոշբլուանը։

Քաղաքական գործչի կարծիքով՝ մի օր Թուրքիան ստիպված է լինելու ճանաչել սեփական պատմությունը եւ որքան շուտ, այնքան լավ։ «Ես շատ ուրախ եմ, որ Գերմանիան բավական հասունացել է Ցեղասպանությունը ճանաչելու համար։ Ես հպարտ եմ, որ Ֆրանսիան առաջին պետությունն է, որը օրենքի մակարդակով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Ես հույս ունեի, որ 100-ամյակին Թուրքիան կճանաչեր կատարվածը, ինչը երկու կողմերի շահերից է բխում։ Հայոց ցեղասպանությունն աստիճանաբար ճանաչել են բոլոր եվրոպական երկրները, սակայն ափսոս, որ Թուրքիան այդ ցուցակում կլինի վերջինը»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ապա Ռոշբլուանի խոսքով՝ Ադրբեջանը քրեական երկիր է, եւ շատ բաներ դրանով են պայմանավորված։ «Ադրբեջանը նկարագրելու համար ես ուրիշ բառեր չունեմ։ Այն փաստը, որ մարդասպան Ռամիլ Սաֆարովը այդ երկրում ազգային հերոս է ճանաչվել, ապացուցում է այդ երկրի քրեական էությունը ճիշտ այնպես, ինչպես իշխանության վերաբերմունքը շարքային ադրբեջանցիների հանդեպ։ Դա անընդունելի է։ Իրականում այդ երկիրը կոչվում է «Ալիեւ»։ Եվ ամենասարսափելին այն է, թե ինչ է անում Ալիեւն իր ազգի հետ։ Ցավում եմ, որ նման Ադրբեջանում են կազմակերպվում «Եվրոպական խաղերը» եւ «Եվրոպայի գրան պրի-2016»-ը,- եղրափակեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ