News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասսպանության ճանաչմանն ուղղված հայերի պայքարն օրինակ է ծառայում Հարավային Սուդանի ժողովրդի համար, որոնք նույնպես ցեղասպանություն են տեսել: Այս մասին NEWS.am-ին ասաց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում Երեւանում ընթացող միջեկեղեցական ժողովին մասնակցելու համար Հայաստան ժամանած Հարավային Սուդանի անգլիկան եկեղեցու ներկայացուցիչ, եպիսկոպոս Էներ Քոմբաքը:

Եպիսկոպոսի խոսքով՝ հայերի պայքարը լավագույնն է ոգեշնչում հարավային սուդանցիներին:

«Հարավային Սուդանն էլ է տեսել ցեղասպանություն, երբ անկախանում էր: Գիտեք՝ մեր երկիրն ընդամենը 4 տարեկան է, անկախացել ենք 2011թ. հուլիսին՝ երկար տարիների պայքարից հետո: Գիտենք, որ աշխարհում կա էլի մի ազգ, որը մեզ պես տառապել է մեզնից երկար տարիներ առաջ: Այնպես որ հայ ժողովուրդն օրինակ է մեզ համար, առաջին հերթին հիշելու համար, թե ինչ է տեղի ունեցել, երկրորդ՝ այնպես անելու, որ աշխարհի պետություններ ճանաչեն մեր ցեղասպանությունը նույնպես, ինչպես նաեւ հասկանալու, թե ինչպես պետք է պայքարել ապագայում՝ ցեղասպանություններից խուսափելու համար»,- ասաց նա:

Նա նշեց, որ հարավային սուդանցիները շատ բան ունեն՝ սովորելու հայերից:

Նշենք, որ Սուդանի անկախացումից ի վեր` 1956թ., Սուդանի հյուսիսային ու հարավային մասերը 2 անգամ պատերազմել են միմյանց դեմ: Մահմեդական Հյուսիսի նպատակն էր` ամրապնդել իր իշխանությունը կիսաինքնուրույն Հարավի նկատմամբ, ընդլայնել տարածքները եւ ամբողջական վերահսկողություն սահմանել Սուդանի հարավի նավթահանքերի վրա: Մյուս կողմից Հարավն էլ ձգտում էր անկախանալ: 1955–1972թթ. եւ 1983–2005թթ. տեղի ունեցած քաղաքացիական պատերազմների հետեւանքով եղել են մարդկային մեծաքանակ զոհեր. առաջինի դեպքում՝ կես միլիոն, երկրորդի՝ երկու միլիոն մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Ամենաշատ