News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երեւան-Ստամբուլ չվերթում պակասում է ուղեւորահոսքը: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց չվերթի կազմակերպիչներից մեկը՝ պոլսահայ գործարար, թուրքական Tower Turizm ընկերության սեփականատեր Տիգրան Ալթունը:

«Շաբաթը  երկու անգամ կընեն, բայց այսօր մտահոգված ենք, որ բավարար հաճախորդ չկա», - նշեց Ալթունը:

Atlasjet ընկերության չվերթը դեպի Ստամբուլ գործում է արդեն մի քանի տարի, սակայն հագուստ ներմուծող փոքր ձեռներեցները՝ ուղեւորների հիմնական մասը, պակասեցրել են իրենց թռիչքները:

«Մեր չվերթներու ճամփորդներուն 90%-ը հայաստանցիներ են, միշտ այդպես եղած է: Եւ աս 90%-են դարձեալ 90%-ը բիզնեսի համար երթացող-գացողներ են: Մենք ժամանակին հաճախորդներ ունեինք, որ ամիսը գոնե երկու անգամ կերթային-կուգային ապրանքի համար: Այսօր ես ատոնց երեք-չորս ամիսը մի անգամ տեսնում եմ երկու տարիե ի վեր», - նշեց Ալթունը:

Նրա կարծիքով, պատճառը կարող է լինել վճարունակ պահանջարկի կրճատոմը՝  թե՛ չվերթների, թե՛ վաճառականների կողմից բերվող ապրանքի: «Ես ինչ որ կը լսեմ անցորդներեն կամ թաքսիներու մէջ՝ քաղաքում  շարժը պակսած է: Թէ որչափ՝ չեմ գիտեր: Բայց սա ալ բիզնեսին հարկավ զարնում է», - հավելեց նա:

Ըստ նրա, դժվար թե ուղեւորները սկսեցին նախընտրել ավելի ավտոբուսը՝ էժանության համար: «Նույնիսկ եթե ինքնաթիռ չեն նստեր, ավտոբուս կը նստեն, կը նշանակի՝  նրանց էքոնոմիկ վիճակը վատ է: Եւ հավատացեք, երբեմն այնպիսի գիներով կը վաճառումենք, որ ավտոբուսին հետ հարիւր դոլար տարբերություն կըլլա: Բայց հարյուր դոլարը, եթե քո վիճակը լավ չէ՝ գումար է», - նշեց Ալթունը:

Ըստ նրա, դժվար թե թուրքկաան ապրանքների հոսքը պակասել է Եվրասիական միությանն անդամակցելու եւ ապրանքների հսկողության խստության պատճառով: «Ինքս երբեք չեմ հետաքրքրված մաքսատան գործերով, բայց ինչ որ կը լսեմ, որեւէ մեկ պրոբլեմ հոս չկայ: Պարզապես մարդկանց շարժն է պակսած», - հավելեց գործարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ