News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայության նոր ղեկավար կդառնա Պենտագոնի մամուլի նախկին քարտուղար փոխծովակալ Ջոն Քիրբին։ Նա այդ պաշտոնում կփոխարինի Ջեն Փսակիին, որը վերջերս տեղափոխվել է Սպիտակ տուն։

Հաղորդվում է, որ պետքարտուղար Ջոն Քերրին Քիրբիին ընտրել է՝ հաշվի առնելով միջազգային խնդիրների նրա խորը  գիտելիքներն ու փորձը։

Պլանավորվում է, որ Մարի Հարֆը, որը Փսակիի հեռանալուց հետո ժամանակավորապես կատարում էր  պետդեպարտամենտի մամուլի խոսնակի պարտականությունները, կդառնա Քիրբիի տեղակալը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ