News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի ՄԱԿ-ի անդամ բոլոր պետությունների խորհրդարանների կողմից։ Այդ մասին Երեւանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկօրյա գլոբալ ֆորումի ընթացքում ասել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Զոյի Կոնստանտոպուլուն։

«Մեծ պատիվ է ինձ համար ելույթ ունենալու այս համաժողովի ընթացքում։ Ինձ համար երիցս պատիվ է, որպես քրեական իրավունքի մասնագետի, որպես հույնի, մի ազգի ներկայացուցչի, որը կրել է ցեղասպանության տառապանքը, բայց նաեւ մեծագույն պայքար է մղել միջազգային հանցագործության դեմ։ Մեծ պատիվ  է ինձ համար նաեւ ելույթ ունենալ որպես հունական խորհրդարանի նախագահ, խորհրդարան, որն առաջիններից մեկն է ճանաչել հայոց ցեղասպանությունը»,- նշել է Հունաստանի խորհրդարանի նախագահը։

Նրա խոսքով, ցեղասպանությունը հիշելը ոչ միայն հայ ժողովրդի իրավունքն է, նաեւ մարդկության պարտականությունն է, պարտքն է մարդկության նկատմամբ, ապագա սերունդների նկատմամբ։ «Հիշելը կանխարգելման մեխանիզմ է։ Մենք պարտավոր ենք հիշեցնել, որ ցեղասպանությունը ամենավայրագ հանցագործությունն է։ Լրջորեն պետք է ընդդիմանալ օտարատյացությանը, ընդդիմանալ բոլոր վատ երեւույթներին։

Հունական խորհրդարանի եւ անձամբ ինձ համար մեծ պատիվ էր ստանալ համաժողովին մասնակցելու հրավերը»,- ասել է Կոնստանտոպուլուն։

Նա նշել է, որ Հունաստանի խորհրդարանը ներկայումս ակտիվորեն պայքարում է ցեղասպանությունների դեմ։ Մասնավորապես ստեղծվել է հատուկ միջխորհրդանական հանձնաժողով, որը փոխհատուցում է պահանջելու այն վայրագ հանցագործությունների համար, որոնք կատարվել են նացիստական ներխուժման տարիներին։ «Մենք պետք է հիշենք, չկա խաղաղություն առանց արդարության։ Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի ՄԱԿ-ի անդամ բոլոր պետությունների խորհրդարանների կողմից»,- ասել է Զոյի Կոնստանտոպուլուն՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանի խորհրդարանին, որը վերջերս ճանաչեց Պոնտոսի հույների ցեղասպանությունը. «Միասնաբար մենք կարող ենք հաղթել, պաշտպանել մարդկությունը, ներկայիս եւ հաջորդ սերունդները»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ