News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԵԽԽՎ նախասրահում ապրիլի 22-ին տեղի ունեցավ «Հայերը համաշխարհային մամուլի առաջին էջերում. 100 տարի առաջ» խորագրով ցուցահանդեսի բացումը, որում ցուցադրված լուսանկարների հավաքածուն ներկայացնում է անցյալ դարասկզբի եվրոպական մամուլի հայերին անդրադարձների մասին.

Ցուցահանդեսի բացմանը մասնակցեցին ԵԽ ԽՎ նախագահ տիկին Անն Բրասերը, նախարարների խորհրդի նախագահ, Բելգիայի փոխվարչապետ Դիդիյե Ռեյնոլդսը, ԵԽ ԽՎ գլխավոր քարտուղար Վ. Սավիցկին, բազմաթիվ երկրների պատվիրակությունների  ղեկավարներ` Ռ.Ռուքեն /Ֆրանսիա/, Մ. Նիկոլետտին /Իտալիա/, Ռ. Վոլտերը /Բրիտանիա/, Մ. Մաթեու Պին /Անդորրա/, ԵԽ ԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ Ստեֆան Շեննախը, այլ հանձնաժողովների, քաղաքական խմբերի ղեկավարներ, բազմաթիվ երկրների պատվիրակությունների ներկայացուցիչներ` Հունաստանից, Իսպանիայից, Լիտվայից, Լեհաստանից, Սերբիայից, Նորվեգիայից եւ այլն, ԵԽ ԽՎ աշխատակազմի , քարտուղարության, Մարդու իրավունքների եվրոպական Դատարանի, Ստրասբուրգում հայկական համայնքի ներկայացուցիչներ:

Ցուցահանդեսի ներկաներին բացման խոսքով ողջունեցին ԵԽ Խ Վ նախագահ Անն Բրասերը եւ ԵԽ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, որից հետո մասնակիցներն ուշադրությամբ դիտեցին ցուցահանդեսի նյութերը, որոնք տրամադրվել էին Ցեղասպանության թանգարանի կողմից: Ցուցահանդեսը կազմակերպվել էր ՀՀ ԱԺ պատվիրակության եւ ՀՀ ներկայացուցչության նախաձեռնությամբ:

Ցուցահանդեսում  հարյուր տարվա հեռավորությունից եւս մեկ անգամ հնչեցվեց եւ ներկայացվեց դարասկզբի ողբերգական իրադարձությունների մասին ճշմարտությունը, որն ինչքան էլ ոմանք ձգտում են բնութագրել այլ բառերով` չօգտագործելով ցեղասպանություն բառը, այնուամենայնիվ , բազմաթիվ երկրներ, միջազգային կազմակերպություններ եւ այլն ունեն քաջություն, ինչպես ասում են, իրերն իրենց անունով անվանելու: Դա է արված նաեւ ԵԽ ԽՎ շուրջ 190 անդամների կողմից ստորագրված հայտարարության մեջ, որի տեքստը մեր պատվիրակությունն այսօր արդեն պաշտոնապես հանձնեց ԵԽ ԽՎ գրասենյակ, եւ կանոնակարգի պահանջներին համաձայն մշակվելուց հետո` այն կտեղադրվի ԵԽ ԽՎ կայքում:

Ցուցահանդեսի բացման իր ելույթում ԵԽ ԽՎ պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հ. Նաղդալյանը իր երախտիքի խոսքն ուղղեց բոլոր այն գործընկերներին, ու պետություններին, ովքեր Հայաստանի կողքին են եւ իրենց ներկայությամբ հաստատում են, որ ոչ միայն ջատագովն են ԵԽ հռչակած սկզբունքների ու նպատակների, այլեւ այդ սկզբունքների ու նպատակների իրականացման:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ