News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Թուրքական հասարակության դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում էականորեն տարբերվում է կառավարության դիրքորոշումից։ Թուրք հասարակության մեջ շատերը ճանաչում են Ցեղասպանությունը։ Երեւանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» գլոբալ Ֆորումի ժամանակ նման կարծիք է հայտնել թուրք պրոֆեսոր Չենգիզ Աքթարը։

Նրա խոսքով՝ ինքը ժամանել է գլոբալ ֆորումին մասնակցելու համար, որպեսզի պատմի, թե իրականում ինչ է կատարվում Թուրքիայում։  Նա նշեց, որ թուրքական հասարակությունում շատ բան փոխվում է հատկապես  մտավորականության եւ ակտիվիստների մակարդակով, սակայն այդ մասին քչերը գիտեն, քանի որ բոլորը խոսում են թուրքական կառավարության եւ ոչ թե թուրք հասարակության մասին։

«Թուրքիայում կան շատ մարդիկ, որոնք ճանաչում են Հայոց ցեղասպանությունը, եւ դա նորություն է, այդ գործընթացը ընդամենը 20 տարի է, ինչ սկսվել է։ Իհարկե մենք չգիտենք, թե ինչի դա կհանգեցնի»,- նշեց պրոֆեսորը։

Նրա խոսքով՝ որոշակի փոփոխություններ կարելի է նկատել անգամ կառավարական մակարդակով, քանի որ ներկայիս կառավարությունը տարբերվում է նրանից, որը կար անցյալում։  Օրինակ, ապրիլի 24-ին Թուրքիայում պատարագ կանցկացվի, որին ներկա կլինեն կառավարության պաշտոնական անձինք։  Նման բան առաջին անգամ է տեղի ունենում։ Իհարկե դա չի նշանակում, որ պաշտոնական Թուրքիան ճանաչում է ցեղասպանությունը, սակայն դա արդեն ինչ-որ նոր բան է,- նշեց Աքթարը։

Նա նշել է, որ այսօրվա Թուրքիայում կա 2 հայկական համայնք։ Թուրքիայում ապրում են թուրքահայեր, որոնց թիվը կազմում է մոտ 60 000, եւ  հայեր, որոնք Թուրքիա են ժամանել արտագնա աշխատանքի։ Նրանց թիվը մոտ 12 000 է եւ ոչ թե 100 000, ինչպես շատերն ասում են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ