News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն ամերիկյան CNN հեռուստաընկերության լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ չի կարողացել ըմբռնելի կերպով բացատրել, թե ինչու Թուրքիան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը:

Հարցին՝ ինչու Թուրքիան չի ճանաչում Ցեղասպանությունը, Չավուշօղլուն հայտարարել է, որ 1915թ. իրադարձությունները ցեղասպանություն կոչելը ճիշտ չէ, «քանի որ այն իրավաբանական եզրույթ է»:

Այդ բացատրությունը ակնհայտորեն չի բավարարել լրագրողին, ով նշել է, որ 1,5 մլն հայերի սպանությունը համապատասխանում է «ցեղասպանություն» բառի սահմանմանը: «Մենք կիսում ենք հայերի վիշտը եւ ցանկանում ենք հաշտեցում», - ի պատասխան հայտարարել է նախարարը՝ կրկին անգամ հիշեցնելով հարաբերությունների կարգավորմանն ուղղված Թուրքիայի ջանքերի մասին:

Լրագրողը նկատել է, որ եւ Հայաստանի եւ Թուրքիայի համար շատ բան կփոխվեր, եթե Թուրքիան ճանաչեր ցեղասպանությունը:

«Մենք չենք ժխտում, որ շատ մարդիկ են զոհվել, սակայն մենք այն ցեղասպանություն անվանել չենք կարող», - հայտարարել է Չավուշօղլուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ