News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի իրավապահ մարմինները այս տարվա հունվարին 5 ահաբեկչական գործողություն են կանխել: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Մանուել Վալսը:

«Շատ ահաբեկչություններ են կանխվել Ֆրանսիայում, ներառյալ այն, որը, բարեբախտաբար, տեղի չունեցավ մի քանի օր առաջ Փարիզի արվարձան Վիլժյուիֆեում»,-ասել է նա, հաղորդում է AFP-ն:

Նախօրեին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Ֆրանսիայում ահաբեկչության սպառնալիքը բարձր է մնում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նշենք, որ Ֆրանսիայում ահաբեկչությունների շարքը սկսվել է հունվարի 7-ին, երբ հարձակում գործեցին Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի խմբագրության վրա: Դրանից հետո, հունվարի 8-ին, ահաբեկիչը Փարիզի արվարձանում հարձակվել էր ոստիկանության աշխատակցի վրա: Եվս մեկ օր անց հանցագործները պատանդներ էին վերցրել Փարիզում: Երեք օրում 17 մարդ էր սպանվել, այդ թվում 3 ոստիկան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ամենաշատ