News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայկական ծագմամբ ամերիկուհի գրող Դանա Ուոլրաթը (Dana Walrath) ապրիլի 22-ին Երեւանում ներակայացրել է իր «Ինչպես ջուրը քարի վրա» («Like water on stone») գիրքը, որտեղ արծարծվում է Հայոց ցեղասպանության թեման: Գրողի խոսքով՝ գիրքը գրվել է իր տատիկի՝ 100 տարի առաջ անցած ճանապարհի պատմությունների հիման վրա:

Ուոլրաթը նշում է, որ գրքի իրադարձությունները ծավալվում են թուրքական Բոլու քաղաքում, եւ այդ ընտրությունը պատահական չէ:

«Իմ տատը Բոլուից էր: 1994թ. ես այցելեցի այդ քաղաք: Այնտեղ հայտնվելու հետ կապված ոչ մի խնդիր չի ծագել, քանի որ ես ունեմ ամերիկյան քաղաքացիություն եւ արտաքին: Այդպես ես կարողացա ինձ ձեւացնել՝ որպես երիտասարդ հիմարիկ ամերիկուհի», - ժպիտով պատմում է Ուոլրաթը:

Նրա խոսքով՝ ուղեւորությունից առաջ նա սովորել է թուրքերեն, որպեսզի տեղի բնակիչներից կարողանա գտնել իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: Գրողը տեղյակ էր, որ իր տատն ու պապը Բոլուում ջրաղաց են ունեցել, եւ հույս ուներ գտնել այն:

«Երբ ես հայտնվեցի Բոլուում, բոլորին հարցուփորձ էի անում՝ որեւէ մեկը գիտի՞ արդյոք՝ կա այստեղ ջրաղաց: Եւ բնակիչներից մեկը ինձ ուղղորդեց», - հուզմունքով պատմում է Ուոլրաթը:

Հետո նա փորձել է գտնել ջրաղացի տերերին: «Նրանք շատ հյուրասեր էին: Երբ մենք մի փոքր շփվեցինք, ես հարցրի ջրաղացի մասին: Տիրուհին որոշեց անկեղծանալ: Նա պատմեց, որ վերջին 60 տարիների ընթացքում այդ ջրաղացը պատկանել է իր ընտանիքին, սակայն մինչ այդ այն պատկանել է հայերին».

Գրողի խոսքով՝ կարիք չկա որեւէ մեկին ապացուցել Հայոց ցեղասպանության փաստը:

«Այն այնքան ակնհայտ ճշմարտություն է, որ իմաստ չունի որեւէ մեկին համոզել դրանում», - ընդգծեց նա հավելելով, որ պետք է շարունակել մարդկանց տեղեկացնել 1915թ. իրադարձությունների մասին, որպեսզի դրանք այլեւս չկրկնվեն:

Ուոլրաթը հույս ունի, որ վաղ թե ուշ ողջ աշխարհը կճանաչի Հայոց ցեղասպանությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ