News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Մեկ ու կես միլիոն հայերի սպանությունը ցեղասպանություն էր: Այդ մասին այսօր ապրիլի 23-ին, Երեւանում տեղի ունեցող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ հասարակական-քաղաքական ֆորումում իր ելույթի ժամանակ հայտարարել է Բունդեսթագի անդամ Ալբերտ Վեյլերը:

Ալբերտ Վեյլերը հայերենով նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է ձեզ հետ միասին հարգել անմեղ զոհերի հիշատակը: Ես երախտապարտ եմ պարոն Սարգսյանին հրավերի համար»:

Պատգամավորն ընդգծել է, որ Ցեղասպանության կազմակերպման եւ այն ժխտելու մեղքն ընկած է առանձին մարդկանց, կառավարության, ողջ պետության ուսերին. «Նրանք իրենց վրա մեծ մեղք են վերցրել: Այն երբեք չի մոռացվի: Մեր կառավարությունը դեռեւս միանշանակորեն չի ճանաչել Ցեղասպանությունը, սակայն ոչ ոք երբեք չի մոռանա այդ հանցագործության մասին: Շատ գիտնականներ, խորհրդարանականներ, քաղաքական գործիչներ տարիներ շարունակ Թուրքիային կոչ են արել  ճանաչել պատմական իրողությունը: 2005թ. հունիսին Բունդեսթագի բոլոր խմբակցությունները Թուրքիային կոչ արեցին դատապարտել Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածը: Եւ ես ուրախ եմ, որ 2015թ. մենք բացահայտ կերպով կարող ենք ադ իրադարձություններն անվանել ցեղասպանություն: 

Եվ այս տարի եվրոպական կուսակցությունների ամենամեծ ընտանիքն ընդունեց համապատասխան բանաձեւ, եւ վերջերս Հռոմի Պապը դատապարտեց Հայոց ցեղասպանությունը: Սա ապացուցում է, որ Հայոց ցեղասպանությունը մոռացության չի մատնվի: Մենք հասկանում ենք, որ դա մեր պատմության մի մասն է: Գերմանացիները նույնպես իրենց վրա են վերցրել ծանր մեղք՝ Հոլոքոստը: Մենք կարծում ենք, որ մեզ կատեն, սակայն ներեցին: Դա դժվար էր, ցավոտ, սակայն առանց այդ քննադատության մենք երբեք չէինք հասնի հաշտեցման ու ներման: Ես կցանկանայի, որպեսզի արհեստականորեն կուրացած մարդիկ սկսեն հասկանալ: Մենք կոչ ենք անում թուրքական մտավորականությունը շարունակել աշխատանքը, առավել եւս, որ առկա են դրական միտումներ: Վերջում ցանկանում եմ ասել, որ մենք՝ եվրոպացիներս, ձեր կողքին ենք, եւ այնպես կանենք, որ Ցեղասպանությունը երբեք չմոռացվի:

Կոչ եմ անում լինել բաց ներման եւ հաշտեցման համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Այսօրվա իշխանությունների օրոք քաղաքական գործիք դարձած ու երկակի ստանդարտներ կիրառող...
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները, խոսքները մեկ արած, մի այլ կարգի գովաբանում, անգամ...
«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի
Հիմա էլ պարզվում է՝ ներքին գործերի նախարարությունը ոստիկանների նոր հանդերձանք է գնում։ 1500 ոստիկանի...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, այցելելու է «Հաղթանակ» զբոսայգի...
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում
Լուսանկարում Բագրատ Վարդանյանն է` ՔՊ-ի փորձագետը, եւ նրա կինը` ԱԺ գործավար Ինեսսա Շահնազարյանը...
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության...
Ամենաշատ