News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հողերը հետ վերադարձնելու հայ ազգի պահանջները լիովին հիմնավոր են եւ արդարացի։ Այդ մասին մասին ապրիլի 23-ին Երեւանում լրագրողներին հայտարարել է ռուս գործարար Գերման Ստերլիգովը։ Նա ԵՊՀ-ին է նվիրել Իվան Գրոզնիի տարեգրության պատճեն։ Նվերը շատ յուրահատուկ է, քանի որ տարեգրության ֆաքսիմիլային պատճեն այս պահին աշխարհում միակն է։ Տարեգրությունում ներկայացված է աշխարհի պատմությունը՝ հնագույն դարերից մինչեւ Իվան Գրոզնու կառավարման առաջին շրջանը (1550-ական թթ.)։  Այնտեղ Հայաստանը մեկ  անգամ չի հիշատակվում, ընդ որում հողերի նկարագրության մեջ Հայաստանի սահմանների նկարագրությունը բավականին ընդարձակ է ներկայիս ՀՀ սահմանների համեմատ։

«Այս տարեգրությամբ կրթում էին արքայական ժառանգներին։ Իսկ Իվան Գրոզնիի ժամանակ պատմություն կեղծելն ինքներդ հասկանում եք գլխի  համար վտանգավոր էր։  Այնպես որ ամեն բան, ինչ այստեղ նկարագրված է, անհնար է կասկածի տակ առնել։ Թուրքիան այսօր  զբաղեցնում է հայ ժողովրդի հողերի մեծ մասը, հողեր, որոնք հայերին Աստված էր պարգեւել։ Դրա դեմ բողոքել հնարավոր է միայն դատարկ բառերով եւ քաղաքական նկատառումներից ելնելով։ Իսկ եթե կան աղբյուրներ, ապա բոլոր նմանատիպ խոսակցությունները լռում են»,- նշել է Ստերլիգովը, ով շնորհակալություն է հայտնել իր հետ Երեւան ժամանած մոսկվայաբնակ փաստաբան Արթուր Հայրապետովին կազմակերպված աշխատանք տանելու համար։  «Ապրիլի 24-ին  մենք անպայման կմասնակցենք սգո երթին»,- ասել է Գերման Ստերլիգովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ