News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Փոքր Ասիայում հայերի վաղնջական բնակությունը հաստատող Իվան Գրոզնու տարեգրքի կրկնօրինակը փոխանցվել է Երեւանի պետական համալսարանին, իսկ մյուս օրինակը շուտով կփոխանցվի Աթենքին: Այդ մասին այսօր՝ ապրիլի 23-ին, լրագրողներին հայտարարել է ռուս գործարար Գերման Ստերլինգովը:

«Այո, մենք պատրաստվում ենք դրա մի օրինակը փոխանցել հույներին: Քանի որ ներկայիս Թուրքիայի հողերը մի մասը հունական են, մի մասը՝ հայկական: Եւ տարեգրության մեջ այդ մասին խոսվում է: Այդ պատմական հուշարձանը եւ հայերին, եւ հույներին թույլ կտա իրենց իրավունքները էլ ավելի վստահ պաշտպանել: Ընդհանրապես Օսմանյան կայսրության գործողություններից տուժած բոլոր ժողովուրդները պետք է միավորեն իրենց ջանքերը: Հայերը, բուլղարները, սերբերը, հույները: Այս կերպ հաջողությունը կբազմապատկվի», - ասել է Ստերլիգովը:

Նա ընդգծել է, որ Ռուսաստանն ինքն է տուժել միլիոնավոր ռուսների կյանքեր խլած Ցեղասպանությունից: «Ինձ՝ որպես ռուս մարդու, շատ լավ հայտնի է, թե ինչ է ցեղասպանությունը: Ուստի մենք սատարում ենք հայերին՝ նրանց արդարացի հարցադրման մեջ: Եւ յուրաքանչյուր պարկեշտ մարդ պետք է սատարի հայերին: Աշխարհի բոլոր պարկեշտ մարդիկ: Քանի որ եթե մի ժողովրդի նկատմամբ անարդարություն է իրականացվել, կարող է իրականացվել նաեւ մյուսների նկատմամբ: Կառավարությունները սահմանափակված են դիվանագիտական արձանագրությամբ, ուստի ջանքեր պետք է գործադրեն նաեւ մասնավոր անձինք: Եվ այստեղ պետք է ներգրավել հայերին, ովքեր աշխարհում ունեն հսկայական կշիռ: Ինչպես նաեւ նրանց աջակցող ոչ հայերին», - գերման Ստերլիգովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ