News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Գերմանիան Հայաստանին եւ Թուրքիային հաշտվելու կոչ է անում, կարծես ինքը ոչնչում մեղսակից չէ։ Այդ մասին գրում է հրապարակախոս Մելի Կիյակը գերմանական Die Zeit պարբեականում հրապարակված «Իրադարձություններ թե Ցեղասպանություն» հոդվածում։

Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հայտարարությունը («Մեր միակ ցանկությունը Հայաստանին ե Թուրքիային երկխոսության մղելն է») նշված է մեծ տառերով եւ ընդգծվել կարմիր դտարկմամբ «Զգույշ արտահայտվելուց»։

Հոդվածում ասվում է.

«Միայն մեկ դրվագ. Քրդախոս Դիարբեքիրում առ այսօր կանգուն է հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին։ Մինչեւ 1915թ. այստեղ 130 հազար հա էր ապրում։ Այժմ ապրում է 50 հայ։ Եւ այդպես է ողջ Թուրքիայում, յուրաքանչյուր գյուղում, քաղաքում, նահանգում։ Քրիստոնյաները, որ ապրում էին ահստեղ, «գնացին»։ Հաստատ, ոչ զբոսնելու։

Ուրեմն իրադարձություննե՞ր, թե՞ Ցեղասպանություն։ Անցած 100 տարում ամենատարբեր ձեւակերպումներ են տրվել՝ ողբերգություն, աղետ, աքսոր, տեղահանում, ոչնչացում, ցեղասպանություն։ Թրքահայ հրապարակոս Հրանտ Դինքը, որը հանդես էր գալիս ճանաչման օգտին, օրենքից դուրս հայտարարվեց եւ սպանվեց։

Բնականաբար, տեղահանման հրամանների մեջ ասվում էր «երթուղիների» եւ «հավաքման վայրերի» մասին։ Երբ նահանգապետերը կատարում էին իրե գործն ու զեկուցում հրամանաի կատարման մասին, ոչ ոք չէր հեռադրում Կոստանդնուպոլիս. «Ես հաջողությամբ մասնակցել եմ soykırım-ին (թրք.՝ ցեղասպանություն-խմբ.)»։

Գերմանիայի դեսպան Հանս ֆոն Վանգենհայմը ր հեռագրերում չէր սեթեւեթում եւ նշում էր, որ «արյունարբու  շներին» պետք է կանգնեցնել՝ նկատի ունենալով Դիարբեքիրի նահանգապետին, որը երեք օրում 130 հազար հայ էր տեղահանել։

Ուրաբթ Բունդեսթագի բոլոր ուժերը կընդունեն բանաձեւ՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը։ Դրան անհանգստացած արձագանքել է ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը՝ հայտարարելով, թե ադ բառի գործածումը կարող  է վտանգել դվանագիտական ջանքերին։ Այլ խոսքով, մենք՝ Գերմանիան իբր շրջանցիկ ճանապարհներով կարող ենք նպաստել երկխոսությանը։ Եւ որեւէ բառ հայերի զանգվածային սպանդին Գերմանիայի դերի մասին։ Թուրքիային եւ Հայաստանին կարող է հաշտեցնել չեզոք կողմը, իսկ Գերմանիան չեզոք չի եղել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ