Ապրիլի 22-ին, ժամը 21.10-ին, Երեւանի Բագրատունյաց եւ Ե. Թադեւոսյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2106» եւ «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ, որից հետո «ՎԱԶ-21099»-ը բախվել է կայանված «ԿամԱԶ 53213» ավտոկռունկի:
«ՎԱԶ-21099»-ի վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: