News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Չորսամյա բրիտանացի Հենրի Հոուզը (Henry Howes) բանտարկված է մնացել խաղալիքների ավտոմատում: Նա մի ամբողջ կես ժամ այնտեղ է մնացել:

 Միջադեպը տեղի է ունեցել Սթաֆորդշիր կոմսության Թամվորթ քաղաքի զվարճանքների կենտրոնում: Տղան ցանկացել է «Անճոռնի ես» մուլտֆիլմի պերսոնաժի փափուկ խաղալիք շահել ավտոմատից, սակայն, երբ դա նրան չի հաջողվել, որոշել է ներս մտնել եւ վերցնել իր խաղալիքը, հայտնում է New York Daily News-ը:

Փոքրիկին ավտոմատից ինքնուրույն դուրս գալ չի հաջողվել: Նրա կողքին գտնվող 9-ամյա եղբայրը՝ Հենրի Հաուսը, զանգահարել է մորը, վերջինս էլ, իր հեթին, զանգահարել է զվարճանքների կենտրոնի աշխատակիցներին: Կենտրոնի աշխատակիցները կես ժամ շարունակ փնտրել են ավտոմատի բանալին:

Ինչպես նշում է պարբերականը, երեխային նվիրել են իր երազած խաղալիքը, քանի որ «նա ստիպված եղել ծանր փորձությունների ենթարկվել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ