News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի պաշտպանության նախարարի պարծենկոտ հայտարարությունը վկայում է այն մասին, որ ԵԱՀԿ-ն պետք է դիտարկի գործող նախագահի անձնական ներկայացուցչի աշխատանքի արդյունավետությունը։   Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը՝ մեկնաբանելով ադրբեջանական մամուլում հայտնված Ադրբեջանի պաշտպանության նախարար եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկի հանդիպման արած հայտարարությունը։

 «Կարելի է ասել, որ Զաքիր Հասանովն ուղղակի ծիծաղեց դեսպանի երեսին։ Կարծում եմ, որ նման «բացահայտումների» լույսի ներքո ԵԱՀԿ-ն պետք է վերանայի գործող նախագահի անձնական ներկայացուցչի աշխատանքի արդյունավետությունը։ Նման բացահայտ, հրադադարի ռեժիմի խախտումների մասին  «ճակատին» արած խոստովանությունը պետք է ադեկվատ արձագանք ստանա»,- նշեց փորձագետը։

Նրա խոսքով՝ այս հայտարարությունը 2 ասպեկտ ունի՝ քաղաքական եւ ռազմական։ Քաղաքական մասով Կասպշիկի հետ Հասանովի հանդիպման արդյունքում արած հայտարարության հետ մեկտեղ ադրբեջանական կողմը տարածել էր հայկական բեռնատարի պայթեցման հոլովակը։ Սպասվող մակերեսային էֆեկտն էր ցույց տալ իրենց «հնարավորությունները»։ Իրականում ադրբեջանցիները ցույց տվեցին սեփական անկոմպետենտությունը՝ չկարողանալով իրականացնել պլանավորած դիվերսիան, քանի որ բեռնատարներից ոչ մեկը լրջորեն չէր տուժել։

Երկրորդ ասպեկտը ադրբեջանական  կողմի ռազմավարության արդյունավետությանն է վերաբերում։ «Ամեն օր զորքերի շփման գծում եւ թիկունքում մոտ 2 հազար փոխադրություն է իրականացվում։ Այդ տեսակետից Հասանովի հայտարարությունը միամիտ տեսք ունի։ Հաշվի առնելով ադրբեջանցիների «նվաճումները», որոնք երեւում են նախօրեին տարածած տեսագրության մեջ, ադրբեջանցիները պետք է լրջորեն մտածեն իրենց փորձերի արդյունավետության մասին»։

Մասնագետը նշեց, որ այդ ուղղությամբ, դատելով ամենից, աշխատանքներ կատարվում են։ «Ուշադրություն դարձրեք, որ ադրբեջանական կողմը արդեն շեշտը մարդկային գործոնի վրա չի դնում՝ դիվերսիոն խմբեր ուղարկելուց անցում կատարելով «տնտեսող» գործողությունների։ Ամեն տարի պատրաստություն անցած մի քանի տասնյակ դիվերսանտների կորուստը եւ այդ քանակի համալրման անհնարինությունը բերեցին ռազմավարության փոփոխության։ Հիմա նրանք շեշտը դնում են դիվերսիոն արտագրոհների եւ ականապատումների վրա՝ օգտագործելով հեռակառավարվող սարքեր։ Պատահական չէ, որ ադրբեջանցի դիվերսանտների չեզոքացման վայրերում հայտնաբերվել են լարեր եւ ականապատման հատուկ միջոցներ»,- նշեց  փորձագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ